Ողջույն,

Ես Բելլան եմ, 29 տարեկան, ապրում եմ Երևանում և փորձում ապրել կյանքում։
Բլոգս նվիրված է լինելու իմ և այլ կանանց կյանքում կատարվող, բայց երբեք չբարձրաձայնվող դեպքերին, մտքերին ու մարդկանց։

Միասին կխոսենք ուրախությունից ու երջանկությունից, ցավից ու տառապանքից, կյանքից ու մահից, հիվանդությունից ու առողջությունից, ընտանիքից ու դրա բացակայությունից, մարդկային հարաբերություններից, մենությունից ու ամբոխային մթնոլորտից ․․․ կարճ ասած՝ ամեն ինչից։